երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այս պայքարի յուրահատկությունն եք. Սրբազանը` Կոնսերվատորիայում ակցիային միացած ուսանողներին

Այս պայքարի յուրահատկությունն եք. Սրբազանը` Կոնսերվատորիայում ակցիային միացած ուսանողներին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մի մասը միացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին։
 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որպես համալսարանի դասախոս մտավ շենք, հանդիպեց մի քանի ուսանողի, որոնք հայտնեցին, որ մինչ այս իրազեկման ակցիաներ են իրականացրել շենքի ներսում, այժմ էլ միանում են անհնազանդության ակցիաներին։
Սրբազանը կոչ արեց ուսանողներին շարունակել իրազեկման ակցիան, ապա միանալ իրենց։
 
«Այս պայքարի յուրահատկությունը դուք եք, սիրելի՛ ուսանողներ։ Ես ուրախ եմ, որ դուք այնքան բարձր գիտակցություն ունեք, որ ամեն ինչ մի կողմ եք դրել ու լծվել եք այս պայքարին։ Այն պետք է ընծա լինի ձեր հաղթանակին։ Կոնսերվատորիայի սիրելի ուսանողներ և դասախոսներ, դուք ինձ շենքի միջանցքներում շատ եք հանդիպել ու հարցրել, թե ինչ է լինելու»,– նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
 
Ուսանողները շենքից դուրս եկան` «Կոնսերվատորիան Տավուշի կողքին է», «Աստված և հայրենիք» և այլ գրառումներով պաստառներով։
Մինչ այդ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումների ներքո ակցիային միացել են նաև ԵՊՀ ուսանողները։ Շարժման անդամները եղել են նաև Հայաստանի պոլիտեխնիկական ազգային համալսարանի մոտ։
Ներկայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Վ. Բրյուսովի անվան համալսարանի մոտ են։

  • Կիսվել: