Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Բաքվի վարքագիծն անընդունելի է, այդ ուղղությամբ մեր միջազգային գործընկերների հետ կապերը կակտիվացնենք, թեև բավականին աշխատանք ենք տանում գերիների մասով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ ԼՂ նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու և հայ գերիների մասին:
«Բաքվում պահվող մեր հայրենակիցների իրավունքների մասով և այն, ինչ այս պահին ադրբեջանցիները հրապարակել են կամ հարցազրույցները պետք է հրապարակեն, անընդունելի եմ համարում, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ կամ այն հարցազրույցը, որը այդ պայմաններում է տեղի ունենում»,- ասաց Բաքոյանը: