շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել. պաշտպան

Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել. պաշտպան

«Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել, նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Քննչական գործողություններ են ընթանում։ Այսօր հարցաքննություն էր իրականացվում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Նշենք, որ այս պահին նույն գործի շրջանակում ՀՔԾ-ում հարցաքննվում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

  • Կիսվել: