երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը ԵՏՍՀ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը ԵՏՍՀ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթևիկ Գասպարյանը և Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ Սիմո Տիաինենի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ հայ խորհրդարանականները խոսել են Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում հանձնաժողովի անդամները կարևորել են ԵՄ խորհրդատվական և փորձագիտական աջակցությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին: Հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

 

  • Կիսվել: