ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս որոշումը երկար տարիներ հասունացել էր. Փաշինյանը՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Այս որոշումը երկար տարիներ հասունացել էր. Փաշինյանը՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն  է այս բանաձևի ընդունումը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ճանաչման հասնելու համար:

«Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը և կուլմինացիան», - նշեց նա:

  • Կիսվել: