երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն անընդունելի են. ՀՀ փոխարտգործանախար

Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն անընդունելի են. ՀՀ փոխարտգործանախար

Նման մեկնաբանություններն անընդունելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում այն մասին, որ եթե Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը չհետաձգվի, ապա դա կարող է անկայունության վերածվել տարածաշրջանում։

Նա նշել է, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ համագործակցություն զարգացնել գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ։

«Այն պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր համագործակցությանն այս ձեւաչափով, մեդիա-տարածքում փորձում են ավելի բարձր ակնկալիքներ ստեղծել, քան կարելի է ստանալ վաղվա հանդիպման արդյունքներով»,- նշել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ դա արվում է, որպեսզի հետագայում հանրության մեջ հիասթափություն առաջանա։

«Վաղը լինելու է պատկառելի հանդիպում, որի արդյունքների մասին կհայտարարվի։ Օրակարգն ԱԳՆ-ն արդեն ներկայացրել է։ Հանդիպմանը քննարկվելու են մեծ մասամբ տնտեսական եւ հումանիտար հարցեր»,- ավելացրել է պաշտոնյան։

  • Կիսվել: