շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ անհետ կորել է. ԱՄՆ Պետդեպի զեկույց

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ անհետ կորել է. ԱՄՆ Պետդեպի զեկույց

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։

Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննել է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհայտ կորածների դեպքերը և աշխատել կառավարության հետ՝ անհայտ կորածների համահավաք ցանկը կազմելու համար։

ԿԽՄԿ-ի տվյալներով, 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով 4931 հայ և ադրբեջանցի է անհետ կորել, որոնցից 761-ը հայ։ Կառավարության տվյալներով, տարեվերջին 195 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) անհայտ կորած է համարվել 2020 թվականի աշնան մարտական գործողությունների հետևանքով, ևս երկու զինվորական անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերին:

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է»:

  • Կիսվել: