երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամերիկյան փոփ աստղ Բրունո Մարսը չեղարկել է իր համերգը Թել Ավիվում և մեկնել Իսրայելից

Ամերիկյան փոփ աստղ Բրունո Մարսը չեղարկել է իր համերգը Թել Ավիվում և մեկնել Իսրայելից

Փոփ աստղ Բրունո Մարսը լքել է Իսրայելը՝ համերգը չեղարկելուց և մի քանի ժամ Թել Ավիվում անցկացնելուց հետո՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության պատճառով, գրում է Times of Israel-ը։

 «Ձեր հարցին ի պատասխան՝ այն բանից հետո, երբ շոուն չեղարկվեց պատերազմի պատճառով, Բրունո Մարսն այսօր ժամը 14.00-ին նկարահանող խմբի  60 անդամների հետ հեռացավ Իսրայելից։ Նա թռել է Աթենք և այնտեղից կմեկնի Քաթար՝ շարունակելու իր շրջագայությունը»,- ասվում է շոուի հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ այսօր երեկոյան նախատեսված է Բրունո Մարսի ելույթը Քաթարում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թել Ավիվում գտնվող Բրունո Մարսի հետ կապը կորել է։

  • Կիսվել: