ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև

Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև

Առաջին բեռնատար չվերթը, որն իրականացվել է FP-98 անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղի է ունեցել Չինաստանի Հայնանի նահանգի Հայկոու քաղաքի և Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի միջև։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Ինքնաթիռը տեղ է հասցրել է 455 կգ կենդանի մանր ծովախեցգետին։ Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ չվերթը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Թռիչքի հեռավորությունը կազմել է 529 կմ, ճանապարհի տևողությունը՝ 3 ժամից պակաս։ Բեռնատար չվերթը 10 ժամով կրճատել է առաքման ժամանակը ցամաքային փոխադրումների համեմատությամբ։

  • Կիսվել: