ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը, իսկ փողը ծախսվել էր

Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը, իսկ փողը ծախսվել էր

Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել էին հավաստի տվյալներ:

 

Ապրիլի 29-ին բաժին է հրավիրվել տանտիրուհու 17-ամյա որդին: Մոր ներկայությամբ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ իրենց ընտանիքին պատկանող փողերն ու ոսկեղենը ապրիլ ամսվա տարբեր օրերի վերցրել է ինքը, ոսկյա շղթան և մատանին 150 հազար դրամով վաճառել է Գյումրիի ոսկու շուկայում և ամբողջ գումարը ծախսել է:

Պատանին ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: