ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզում. Զելենսկի

Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզի հյուսիսում՝ կապված ռուսական բանակի հարձակման հետ, հայտնում է РБК Украина-ն։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը 10 կիլոմետր առաջ են անցել։

«Այսօրվա համար գլխավորն այն է, որ մեր պաշտպանական ուժերը կայունացրել են իրավիճակը... Այսօր մեր պաշտպանական ուժերը ռուսներին կայունացրել են այնտեղ, որտեղ նրանք հիմա են։ Նրանց առաջխաղացման ամենախոր կետը 10 կիլոմետր է»,- ասել է Զելենսկին։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) նույնպես նախօրեին հայտարարել էր, որ Խարկովի մարզի հյուսիսում ռուսական հարձակողական գործողությունների տեմպերը շարունակում են նվազել, և որ ռուսական զորքերն առաջ են անցել Խարկովի մարզի սահմանից ոչ ավելի, քան 8 կմ հեռավորության վրա: 

  • Կիսվել: