երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրք-հունական էներգետիկ ֆորումը երկու երկրների միջև նոր հնարավորությունների սկիզբ կլինի. Բայրաքթար

Թուրք-հունական էներգետիկ ֆորումը երկու երկրների միջև նոր հնարավորությունների սկիզբ կլինի. Բայրաքթար

Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։ Նշվում է, որ ֆորումը իրականացվում է առաջին անգամ, գրում է ermenihaber.am-ը:

Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։ Նախարարը հույս է հայտնել, որ ֆորումը Թուրքիայի և հարևան Հունաստանի միջև էներգետիկ ոլորտում նոր հնարավորությունների սկիզբ կլինի։

Տեսաուղերձում նախարարը նշել է. «Տարածաշրջանային համագործակցության շարունակությունն ազգային և միջազգային էներգետիկ անվտանգության նպատակների կարևոր բաղադրիչ է։ Մենք վճռական ենք ընդլայնելու գործընկերությունը։ Նաև արժևորում ենք կառավարությունների և մասնավոր հատվածների միջև համագործակցության աճող ջանքերը»։

Ըստ Բայրաքթարի՝ երկու երկրների միջև համակարգերի էլէկտրաֆիկացման ուղղությամբ քայլեր են տարվում և դրա վառ օրինակն է Թուրքիայի էլեկտրաէներգիայի մատակարարման բաժնետիրական ընկերության (TEİAŞ) և Հունաստանի անկախ էլեկտրամատակարարման օպերատորի (IPTO) միջև ստորագրված փոխըմբռման հուշագիրը։

  • Կիսվել: