ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին

ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդին Մուհրիդինի հետ զրույցում հավելյալ մանրամասն բացատրություններ է տվել ահաբեկչությունների կանխարգելմանն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումների մասին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ Լավրովի՝ այդ միջոցները ժամանակավոր են և ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևը։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ «ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի» առնչությամբ։

Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանում իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների «համատարած ոտնահարման» մասին։

«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է ռուս-տաջիկական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին», - ասվում է գերատեսչության թելեգրամյան հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: