կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կրասնոդարի կենտրոնում Անդրանիկ Գրիգորյանը նիգերցու է սպանել. վերջինիս Lexus-ում թմրանյութ է հայտնաբերվել

Կրասնոդարի կենտրոնում Անդրանիկ Գրիգորյանը նիգերցու է սպանել. վերջինիս Lexus-ում թմրանյութ է հայտնաբերվել

Կրասնոդարի կենտրոնում գիշերային ակումբի նախկին տնօրենի են կրակել ու սպանել․ նա Նիգերից է եղել։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ կասկածյալը՝ 54-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, բերման է ենթարկվել․ նա անձամբ է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ մարդու է սպանել:

Հաղորդվում է նաև, որ Գրիգորյանն իր ավտոմեքենայից հանել է ատրճանակը և կրակել 58-ամյա Յակուբ Համիդայի ուղղությամբ, որն իր Lexus մակնիշի ամենագնացի մոտ է եղել․ տղամարդը տեղում մահացել է: Կրակոցներից վնասվել է մոտակայքում գտնվող խանութի պատուհանը։

Սպանությունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել Գրիգորյանին։ Սպանության դրդապատճառը պարզվում է։ Սպանվածի Lexus-ում թմրանյութ է հայտնաբերվել:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ մահացած Յակուբա Համիդուն Նիգերից է եղել, երկար ժամանակ ապրում էր Կրասնոդարում, մի քանի տարի առաջ փակված ՛՛Հավանա՛՛ ակումբի տնօրենն էր։


  • Կիսվել: