կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանի նախագահը շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Իրանի նախագահը շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Մոսկվայում Իրանի դեսպանատունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուղերձ է հղել, որում անկեղծորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վճռական հաղթանակի և Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: