երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի նախագահը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա

Իրանի նախագահը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Էր Ռիադ՝ մասնակցելու Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին, որը նվիրված է Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Սա Իրանի նախագահի առաջին այցն է Սաուդյան Արաբիա 2023 թվականի մարտին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո: Թագավորություն մեկնելուց առաջ Ռայիսին հայտարարել է, որ իսլամական աշխարհի երկրները պետք է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկեն Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում հութիների շարժման դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության ժամանակ:

 

  • Կիսվել: