երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները․ Աբդոլլահիան

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները․ Աբդոլլահիան

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Այս մասին ասված է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարության մեջ։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է Իրանի արտգործնախարարն Х-ի իր միկրոբլագում։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը անօդաչուների և հրթիռների կիրառմամբ գրոհ է ձեռնարկել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի, որի հետևանքով Իրանի ԻՀՊԿ-ի 7 ռազմական խորհրդական էր զոհվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: