չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նորից մարդիկ մտածելու են՝ էլի ինձնից փող են ուզում, բայց բարեկեցությունը նշանակում է կյանքի թանկացում. Փաշինյան

Նորից մարդիկ մտածելու են՝ էլի ինձնից փող են ուզում, բայց բարեկեցությունը նշանակում է կյանքի թանկացում. Փաշինյան

Ոչ մեկը չի կարող ասել, որ ինքն ավելի լավ է սկսել ապրել, բայց էդ ավելի լավ ապրելը ավելի էժան է, քան նախկինում վատ ապրելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարեկեցությունը նշանակում է կյանքի թանկացում: Այլ բան, որ կառավարությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ նոր փոխվող ստանդարտի կյանքը հասանելի լինի մաքսիմալ մեծ թվով մարդկանց:

Առաջիկայում առողջապահության ապահովագրությունն ենք քննարկելու: Եթե մենք մարդկային լեզվով մարդկանց չբացատրենք, թե ինչ ենք անում եւ ինչի համար, էլի նույն վիճակի առաջ ենք կանգնելու: Մարդն էլի մտածելու է՝ էլի ինձնից փող են ուզում, փող են տանում»,-ասաց նա:

  • Կիսվել: