Երևանում կանցկացվեն ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով
Երևան, մայիսի 14-16-ը կանցկացվի ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով:Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսներր նախարարությունից:
Համաժողովի ընթացքում նախատեսված է բիզնես ֆորում, որին ներկա կլինեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, բանկերի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ովքեր կմասնակցեն պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների:
Գործարար համաժողովը կրելու է «Միասին ազդեցություն գործելով» (“Delivering Impact Together”) խորագիրը:
Պանելային քննարկումներից և ցանցային միջոցառումներից զատ՝ գործարար համաժողովի ծրագրում ներառված են լինելու նաև ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների» վերաբերյալ միջոցառումը, տարբեր երկրների ներդրումային հեռանկարների վերաբերյալ նիստերը, կայուն զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի մրցանակաբաշխությունն ու թվային մրցանակաբաշխությունը և այլ միջոցառումներ: