երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»

Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:

Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

30.04.2024թ.»։

 

 

  • Կիսվել: