երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտունեցիները ճանապարհ են փակել ու բողոքում են՝ գյուղմթերքը չեն կարողանում իրացնել  (Տեսանյութ)

Մարտունեցիները ճանապարհ են փակել ու բողոքում են՝ գյուղմթերքը չեն կարողանում իրացնել (Տեսանյութ)

Գեղարքունիքի բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։

Նրանք դժգոհ են իշխանություններից, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, գինը`ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու հարցում։

Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։

Դրանից հետո ցուցարարները բացեցին ճանապարհը։

  • Կիսվել: