Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա. Փաշինյան
Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով եւ հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաեւ այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- գրել է վարչապետը։