երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե

Գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Համաժողովին մասնակցել են 61 երկրի գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է
 
«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում»,- համաժողովի ընթացքում նշել է Վահան Քերոբյանը։
 
Հնարավոր է սա 3 մարդ, սեղան, ամբոխ and տեքստ նկարն է
 
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:
 
Հնարավոր է սա 3 մարդ and սեղան նկարն է
 
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ։

  • Կիսվել: