հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան

Երևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան

Այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առանձնացված գծերը Երևանում էապես կրճատելու են մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։

Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել։ Ենթադրում եմ՝ այդտեղ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե, մոտոցիկլետները, գուցե, ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, բայց տաքսու համար հստակ նոր պահանջներ դնելով»,-նշեց նա։

  • Կիսվել: