ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի

ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերին, սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։

Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը,վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել  ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ։

  • Կիսվել: