երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց․ Վահան Քերոբյան

Խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովին մասնակցել են 61 երկրի գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում», - համաժողովի ընթացքում նշել է Վահան Քերոբյանը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ։

  • Կիսվել: