շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լոռու մարզում ՀՀ ԶՈՒ ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

Լոռու մարզում ՀՀ ԶՈՒ ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է Լոռու մարզում ուսումնամարզական թռիչքների իրականացման լուրը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր գրառումներ են արել, որ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել։

Լոռու մարզպետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել՝ հորդորելով խուճապի չմատնվել և հայտնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք:

  • Կիսվել: