երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այդ հարցը պարունակում է գաղտնիության տարրեր. Ասրյանը՝ Ռուսաստանից զենքի մատակարարումների մասին

Այդ հարցը պարունակում է գաղտնիության տարրեր. Ասրյանը՝ Ռուսաստանից զենքի մատակարարումների մասին

Այդ հարցը պարունակում է գաղտնիության տարրեր. Հարցը կտաք մամուլի քարտուղարի միջոցով, ես կպատասխանեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան եւ արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում:

«Ես որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»,-ասաց նա:

  • Կիսվել: