ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ

Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ

Երկկողմ համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ արքայազնի նախագահությամբ գործող Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։
 
Արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ AGFUND-ը համագործակցում է միջազգային, տարածաշրջանային և կառավարական ավելի քան 450 կազմակերպության հետ և շուրջ 133 երկրում աջակցում զարգացման տարբեր ծրագրերի:
Հանդիպման ավարտին Ալ Սաուդն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։
 

  • Կիսվել: