ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են խնդիրների. Իրանի դեսպանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են խնդիրների. Իրանի դեսպանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Կոմտեից հայտնում են, որ հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների, ուստի կարևոր է այդ ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը:

Դեսպան Սոբհանին  և  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

  • Կիսվել: