ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը

ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը

ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը:Այս մասին հայնտում է ՀՀ ՊՆ-ն։

Զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանը ԿՖՈՐ-ի հրամանատարությանն է ներկայացրել տարածքի պահպանության գործում զորախմբի առաջադրանքները և ծառայության կազմակերպման գործընթացը:

ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը։ Այդ կապակցությամբ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և ԿՖՈՐ առաքելության շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոզիցևիչը պարգևատրել են զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանին և մի շարք զինծառայողների։

  • Կիսվել: