շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ժնևի համալսարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ուսանողներին և պատասխանել նրանց հարցերին

Ժնևի համալսարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ուսանողներին և պատասխանել նրանց հարցերին

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ:

  • Կիսվել: