կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ո´Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն այսօր հանրային քննարկում կանցկացնի

«Ո´Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն այսօր հանրային քննարկում կանցկացնի

«Ո´Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն այսօր՝ 19:00-ին, «Զառին բաղ» տեղամասում հանրային քննարկում կանցկացնի:

«Սիրելի հայրենակիցներ, «Ո´Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման շրջանակներում այսօր հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու մեծ հանրային քննարկմանը և հայտնելու ձեր կարծիքները, առաջարկներն ու դիտողությունները:

Յուրաքանչյուրիդ կարծիքն ու ձայնը կարևոր է, և մենք համոզված ենք, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք հասնել տեսանելի արդյունքների:

Վայր «Զառին բաղ» տեղամաս

Ժամը 19:00

Հիշեցնենք, որ ամեն օր` ժամը 14:00 ին, 16:00 ին, 18:00 ին և 20:00 ին, Ստեփանակերտի «Չարլի» ռեստորանի կողքից միկրոավտոբուսներ են շար շարժվում մեր ակցիայի վայր»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

 

  • Կիսվել: