չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ ներկայացուցիչներից շատերը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է. Փաշինյանը՝ «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտի մասին

ԼՂ ներկայացուցիչներից շատերը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է. Փաշինյանը՝ «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտի մասին

Երբ ասում ենք՝ «անջատում՝ հանուն փրկության», դա նշանակում է՝ անջատում Ադրբեջանից, ուրեմն ընդունո՞ւմ ենք ԼՂ-ն Ադրբեջանի մաս: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին:

Նրա խոսքով՝ եթե ցանկություն կար «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանել, պետք էր ցույց տալ, որ ԼՂ ժողովուրդն ուզում է այնտեղ ապրել, բայց չի կարողանում, մինչդեռ կոնցեպտն այն էր, որ չի ուզում այնտեղ ապրել:

«Տասնյակ անգամ ԼՂ  ներկայացուցիչների հետ խոսակցություն եմ ունեցել, և ի պատիվ իրենց՝ նրանցից շատերը այս ամեն ինչը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է:

Այ, երբ կգնանք, կապացուցենք, որ սա ոչ թե, ինչպես ուրիշները ասում են, սեպարատիզմն է, ուղղակի չեն ուզում, և վերջ, այլ ուզում են, բայց անհնար է, դա կդառնա նյութի թեմա: Հետո այդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, հավաքվեցին, ասացին՝ պետք է ալևս դուք չկառավարեք Ղարաբաղը, ասացին՝ հիմա դուք տեսեք՝ մենք ինչ ենք անելու, որովհետև զանգ էին ստացել այդ նույն տեղից, որտեղից ստանում էին, որ «դավայ...»: Խնդրում, համոզում, ասում էին՝ պետք է գնաք, խոսեք, բանակցեք: Պայմանավորվել ենք, Սոֆիայում կա տարբերակ, չգիտեմ որտեղ կա տարբերակ, հաստատում էին, սա էին անում, նա էին անում, զանգում էին, ասում էին. «Չէ, չի լինի, ասել են՝ չէ, պետք չէ գնալ»: Բա գնացել ենք «անջատում՝ հանուն փրկության»-ի հետևից, ինքնորոշման հետևից էլ ենք գնացել»,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: