երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չլուծվող խնդիր չկա. Ծառուկյանը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնյաներին վերադարձնելու մասին

Չլուծվող խնդիր չկա. Ծառուկյանը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնյաներին վերադարձնելու մասին

Չլուծվող խնդիր չկա, պետք է ճիշտ ծրագիր կազմել, ճիշտ մարդկանց դիմել: Այս մասին ՛՛Կենտրոն՛՛ ՀԸ-ի եթերում ասել է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախագահներին, բարձաստիճան զինվորականներին հայրենիք վերադարձնելու մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր դա մեր արժանապատվության, պատվի խնդիրն է, եւ դրա համար եմ ասում, որ մենք պետք է ունենանք ուժեղ դաշնակից պետություն, գործընկեր, որ կարողանանք ներկայացնել մեր խնդիրը, որովհետեւ դա արժանապատվության խնդիր է, որովհետեւ եթե դու դաշնակից ընկեր ունես, այդ պատիվը նաեւ քո դաշնակից ընկերոջն է: Մենք պետք է մեր հարաբերություններն ամրապնդենք մեր դաշնակցի հետ, բոլոր հարցերն էլ լուծելի են՛՛:

  • Կիսվել: