չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախցին ապրում է․ Ճարտարից տեղահանվածները ընտանիք են կազմել

Արցախցին ապրում է․ Ճարտարից տեղահանվածները ընտանիք են կազմել

Հրավիրված էի իմ սիրելի արցախցիների հարսանիքին:

2020թ. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ժամանակ եմ ծանոթացել արցախահայ այս գեղեցիկ, մեծ ընտանիքի հետ: Նրանք արցախցու համառության, տոկունության, աշխատասիրության վառ ապացույցն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Ինչպես ասում են՝ ես աղջկա կողմից էի: Ամուսնացրել ենք Էլլային՝ Արցախի Վաղուհաս գյուղից, ով ընտանիքով բնակություն է հաստատել Մասիսի Սիս գյուղում: Ամուսինը Արցախի Ճարտար քաղաքից է, ով ընտանիքով այժմ ապրում է Կապան քաղաքում:

Անցնելով դաժան փորձությունների միջով՝ նրանք շարունակում են ապրել, պայքարել և արարել մայր Հայաստանում: Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու:

Մաղթում եմ խաղաղ երկինք ու երջանկություն նորապսակներին:

Թող Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներում այսուհետ միայն ուրախ առիթներ լինեն»։ 

  • Կիսվել: