երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
8-ամյա Արթուրին ընկերները գտան, ճարտարցի համադասարանցիների հանդիպումը կայացավ

8-ամյա Արթուրին ընկերները գտան, ճարտարցի համադասարանցիների հանդիպումը կայացավ

8-ամյա Արթուրի երազանքը կատարվեց Նոր տարին դեռ չեկած։Նա կրկին խաղում է Ճարտարի իր համադասարանցի Հայկի հետ։ Գրում է «Ազատությունը»։

Ուշիից Երևան է եկել՝ առանց իմանալու, որ վերջապես տեսնելու է Հայկին։ Մորաքույրը՝ Անուշն ասել է, թե խանութ են գնում նվերներ գնելու։

Տեսանյութի շուրջ կես միլիոն դիտողներից առաջինը արձագանքեց Հայկի մայրը՝ Դոնարա Հայրապետյանը։

«Տեսանյութը պատահական տեսա, ասացի՝ էս մեր Արթուրն ա, մի լավ նայեցի, մի լավ լացեցի, տեսա, ասացի՝ ինչ ուզում ա լինի, պիտի հանդիպեն», - ասում է նա։

Արթուրին, Հայկին ու փոքր եղբորը միացան ճարտարցի մյուս ընկերները՝ մեկը՝ Տաշիրից, մյուսը՝ Թալինից։

  • Կիսվել: