ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում (տեսանյութ)

Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում (տեսանյութ)

Ավարտվեց Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակչի երկրորդ փուլի հանդիպումը, որում հանդիպեցին «Ռոստովը» և «Բալթիկան»։ Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով։

Հանդիպման չորրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բալթիկայի» հայ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։
 
Այսպիսով, «Բալթիկան» դուրս է գալիս Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մոսկվայի «Սպարտակի» հետ։
 
Նշենք, որ տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի մեկնարկում, գրում է armsport.am-ը:
 

  • Կիսվել: