ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից

Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից

Ադրբեջանի խորհրդարանը վրդովմունք է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձեւի կապակցությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մասին որոշումը։

Ադրբեջանի ԱԳՆ Միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ «այն ժամանակաշրջանում, երբ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խթանելու համար, և երկկողմ բանակցությունների ձևաչափը դրականորեն է զարգանում. մասնավորապես՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը և նրա աջակիցները նպատակ ունեն միջամտել տարածաշրջանի հարցերին՝ խախտելով երկկողմ բանակցությունների ձևաչափը և խաղաղ գործընթացը»։

Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: