շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված

Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված

Թուրքիայում իրավապահները լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել 22 նահանգներում։ Այս մասին X-ում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա խոսքով՝ գործողության արդյունքը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունեցող 239 կասկածյալի ձերբակալությունը։

Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր։

  • Կիսվել: