շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում. Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում. Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
 
 
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:
 
«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին` կդրվեն հանրային քննարկման:
 
 
Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը` այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

  • Կիսվել: