ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորքեր) կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ չորեքշաբթի երեկոյան ունեցած հեռախոսազրույցում։

«Նշելով ԻՀՊԿ կառուցողական ավանդը տարածաշրջանային անվտանգությունում եւ ահաբեկչության դեմ պայքարում՝ ես ԵՄ-ին կոչ եմ արել հարգել Իրանի Զինված ուժերին»,- հինգշաբթի X-ում գրել է նախարարը։ Աբդոլահիանը նաեւ կրկնել է Իրանի կառավաության դիրքորոշումը, որ հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային գրոհը հրեական պետության տարածքի դեմ, «ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանության դեմ Իսրայելի հարձակման, օրինական էր եւ ինքնապաշտպանության նպատակ ուներ»։

Ինչպես վկայում է ԱԳՆ հաղորդագրությունը, Բորելը Աբդոլահիանին ասել է, որ ԵՄ-ն չի ձգտում լարվածության Իրանի հետ հարաբերություններում։

Եվրադիվանագիտության ղեկավարը Եվրամիության խորհրդի ապրիլի 22-ի նիստի արդյունքների հիման վրա հայտարարել է, որ միության երկրները հասել են քաղաքական համաձայնության իրանական հրթիռների եւ անօդաչուների արտադրողների դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ ԵՄ խորհրդի կողմից այդ որոշման պաշտոնական ձեւակերպումից հետո Բրյուսելը կկարողանա նոր պատժամիջոցներ մտցնել Թեհրանի դեմ։

  • Կիսվել: