ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում

Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում

Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-8-ը համերգներով հանդես է գալու Իտալիայում։ Այս համերգները մեծ կարևորություն ունեն, քանի որ հնարավորություն են ընձեռում կատարողական բարձր մակարդակով եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը։

Հատկանշական է, որ այս տարի լրանում է Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակը:

Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-ին ելույթ ունեցավ Փատովայի Ալթինաթէ սրահում: Մայիսի 3-ին՝ Վենետիկի “Teatro Carlo Goldon” սրահում, մայիսի 5-ին՝ Ս. Ղազարի մայրավանքում։ Իսկ մայիսի 7-ին ՀԱԵ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության հրավերով Կոմիտասի անվան ազգային քառյակը ելույթ է ունենալու Միլանի հռչակավոր «Սանտա Մարիա դելլա Գրացիե» (Santa Maria delle Grazie) եկեղեցում։

Քառյակը ելույթ կունենա՝ կատարելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

  • Կիսվել: