ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

 Այսօր` մայիսի 11–ին, Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցելժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին։
Զինվորը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ունեցել։
 
Դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար քննություն է տարվում:
 
Նշենք, որ shamshyan.com կայքը նույն դեպքի մասին հավելյալ տեղեկություներ է հրապարակել։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի N զորամասում, մահացած զինվորը Գորիսի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: