չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարդենիսցիները բացեցին ճանապարհը. վաղը դիմում կուղարկեն Ազգային ժողով

Վարդենիսցիները բացեցին ճանապարհը. վաղը դիմում կուղարկեն Ազգային ժողով

Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող վարդենիսցիները դադարեցրին իրենց ակցիան ու բացեցին ճանապարհը։

Նրանք պայմանավորվեցին, որ վաղը՝ ժամը 10։00-ին, կհավաքվեն Վարդենիսի ժամացույցի գործարանի դիմաց, համապատասխան կառույցի միջոցով դիմում կփոխանցեն Ազգային ժողով։

«Ողջամիկ ժամկետում թող մեզ լուրջ պատասխան տան՝ ի նպաստ մեր ժողովրդի, եթե ոչ՝ ըմբոստանալու ենք»,- հայտարարեցին նրանք։

Հիշեցնենք՝ վարդենիսցիները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում, փակել էին ճանապարհը, բայց դադարեցրել էին ակցիան որոշ ժամանակով, քանի որ նրանց հետ հանդիպման էր գնացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպումից հետո, սակայն, ճանապարհը կրկին փակել են, քանի որ հայտարարել են, որ մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։

 

  • Կիսվել: