հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զիդանը կնշանակվի Ֆրանսիայի ընտրանու մարզիչ

Զիդանը կնշանակվի Ֆրանսիայի ընտրանու մարզիչ

Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Զինեդին Զիդանը Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կստանձնի Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Libertad Digital-ը:

Ֆրանսիայի հավաքականի ներկայիս մարզիչ և Զիդանի նախկին խաղընկեր Դիդիե Դեշամը կհեռանա հավաքականից՝ անկախ Քաթարի առաջնությունում ցուցաբերած արդյունքից:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի հետ նա պայմանագրի ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին:

Հաելենք, որ Ֆրանսիան աշխարհի ներկայիս չեմպիոնն է: Քաթարում առաջնությունը սկսվելու է նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին:

 

  • Կիսվել: