ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունում

Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է Armsport.am–ը:

22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով զբաղեցրել է 18-րդ տեղը։

Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Զավեն Անդրիասյանը գրավել էր 13-րդ տեղը:

  • Կիսվել: