շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով

Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլոբինը СЭ-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ֆուտբոլիստի վերականգման փուլի մասին: Զախարյանն օգոստոսին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել:

«Արսենն այս շաբաթվանից արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով»,- ասել է Գոլուբինը:

21-ամյա Զախարյանը տեղափոխվել էր «Ռեալ Սոսյեդադ» 2023 թվականի ամռանը: 2023/24թթ․ մրցաշրջանում նա մասնակցել էր 40 հանդիպման՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: