հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զախարյանով հետաքրքրվող ակումբների թիվն ավելանում է

Զախարյանով հետաքրքրվող ակումբների թիվն ավելանում է

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, վերջին օրերին «Ստրասբուրգն» ու «Ջենոան» բանակցություններ են սկսել «Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու վերաբերյալ։

Ֆրանսիական ակումբը, ինչպես նաև «Լացիոն», որի հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էին իտալական լրատվամիջոցները, մինչ այժմ ամենաակտիվն են։ Սակայն տրանսֆերի գումարի վերաբերյալ բոլոր առաջարկները չեն գոհացնում «Դինամոյին», որն ակնկալում է կիսապաշտպանի համար մոտ 15 միլիոն եվրո ստանալ։

20-ամյա Զախարյանն իր կարիերայի ընթացքում «Դինամոյի» կազմում անցկացրած 86 խաղում դարձել է 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: