երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դինամոյում հայտարարել են, որ Ռեալ Սոսյեդադը վաղուց է վճարել Զախարյանի համար

Դինամոյում հայտարարել են, որ Ռեալ Սոսյեդադը վաղուց է վճարել Զախարյանի համար

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը հայտնել է, որ ակումբը գումար է ստացել Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության համար։

«Դինամոն վաղուց ստացել է Արսեն Զախարյանի համար գումարը»,- Պիվովարովի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ անցած ամառ հայազգի կիսապաշտպանը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Տրանսֆերի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմել է 13 մլն եվրո:

Ավելի վաղ Զախարյանի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Գենադի Գոլուբինը հայտնել էր, որ իր հաճախորդը սրունքի մկանի թեթև վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 5-ին, փոխանցում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: